-
29.05.2018|
01:05
«Ի՞նչ նորություն կա»,- հարցրեց վաճառողը, իմանալով, որ լրագրող եմ։ «Ի՞նչ նորություն եք ուզում, որ լինի»,- հարցին հարցով պատասխանեցի։
-
26.05.2018|
19:22
ԱԱԾ-ը հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել, պնդելով, որ բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
-
25.05.2018|
05:19
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի ամենացնցող տպավորությունը, թերևս, կարելի է համարել այն խանդավառ ընդունելությունը, որ ցույց տվեց տեղի հայությունը հայրենի նորընտիր ղեկավարին: Սա հիրավի աննախադեպ երևույթ էր, առավել ևս եթե նկատի ունենանք, որ տեղ ունեն Հայաստանում տարածված այն մտայնությունները, թե ռուսահայերը Սփյուռքի պասիվ հատվածներից են:
-
25.05.2018|
03:06
Վերջին երկու տարում առողջապահության գլխին գալովի են ինքնասիրահարված նախարարները։ Նորանշանակ նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ այս առումով բացառություն չէ, ինչպես ասում են` «մրից ելանք, մրջուրն ընկանք»։ Բոլորովին միտք չունեի անդրադառնալու այս հարցին, բայց նախարարի պահվածքը ստիպեց։
-
25.05.2018|
02:01
Անշուշտ, վարչապետը ոչ միայն այս, այլև շատ հարցերով ծանրաբեռնված ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից:
-
24.05.2018|
12:24
Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս օրերին թե կառավարությունում, թե նախագահականում ստեղծվել են ներքին խմբեր, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը:
-
24.05.2018|
12:23
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:
-
23.05.2018|
23:46
Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է և այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ` խորհրդարանում գլխավոր դատախազության 2017-ի գործունեության ծրագրի ներկայացման քննարկման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
-
22.05.2018|
22:10
Պարտադիր չէ, որ բոլորը հավանեն ինձ ու իմ որդեգրած գործելաոճը, ես երբ գալիս եմ աշխատանքի, աշխատակիցները պետք զգան աշխատաոճի տարբերությունը։ Նաև պահանջում եմ, որ 9-6-ը աշխատակիցները լծվեն քրտնաջան աշխատանքի` azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
-
22.05.2018|
22:09
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։